տուն Լուրեր Իրենք պատրաստ չէին միակարծիք որոշման. Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին իր խոսքն անավարտ թողնելու...

Իրենք պատրաստ չէին միակարծիք որոշման. Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին իր խոսքն անավարտ թողնելու մասին. tert.am

84
0

raffi

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի խումբ լրագրողների հետ զրույցում այսօր արտահայտեց իր տեսակետը ներքաղաքական իրավիճակի և եռյակի վերջին հանրահավաքի շուրջ ու անդրադարձավ հանրահավաքի իր ելույթին. «Ես դեմ էի, որ ցայտնոտային վիճակ ստեղծվեր և դրա համար ընդհատեցի ելույթն ու որոշեցի մոտենալ։ Հասկացա, որ իրենք պատրաստ չէին այդ միակարծիք որոշման»:


-Եռյակի հանրահավաքին Եվրասիական տնտեսական միության դեմ միայն Դուք խոսեցիք, և կարծիք կա, որ մյուս ուժերը չեն ուզում նեղացնել Կրեմլին: Առաջին նախագահն էլ ջղաձգվողներ անվանեց ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվողներին: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Հարգանքով եմ մոտենում յուրաքանչյուրի կարծիքին, հանրահավաքին հայտարարված կարծիքները տակավին անհատական կարծիքներ են, դրանք համակարգված ընդհանուր մոտեցում չեն հադիսանում: Համաձայն եմ այն պահանջի հետ, որ պետք ունենք շուտափույթ և ամբողջական իշխանափոխության: Բայց ես դեմ եմ, որ որևէ մեկի նկատմամբ գնա պիտակավորում և ածականների իջեցում: Նաև դեմ եմ, որ որևէ բան կոչվի անշրջելի: Մարդու մահից բացի, չկա անշրջելի բան: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերը, շաբաթները ցույց կտան ավելի համակարգված և ամբողջական կոնսենսուս ապրած օրակարգ, որը կներկայացվի ժողովրդին: Ընդհանրապես չեն արտահայտվում ԵՏՄ-ի մասին, ես չեմ լսել, որ որևէ մեկն ասի այո կամ ոչ: Իրենք չեն ասում՝ կո՞ղմ են , թե՞ դեմ, պարզապես ասում են՝ անշրջելի է: Ես դեմ եմ ճնշմանը, ես կարծում եմ, որ մենք կարող ենք փոխել, մենք մեծ սխալ ենք անում, հակասահմանադրական որոշում է և առ ոչինչ ու կարծում եմ, որ լեգիտիմ, օրինական իշխանության արտահերթ հիմնումը միակ նորմալ մոտեցումն է թե՛ Հայաստանի ինքնիշխանությունը ապահովելու համար, թե՛ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ունենալու համազգային համակարգված մոտեցում, որն ազդեցություն կունենա: Մեր քայլերով մեր ազդեցության ներուժը նվազեցնում ենք, և դա ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու, ո՛չ ռուսի մեղքն է: Ներքուստ թույլ ենք և պիտի պատրանք չստեղծենք, որ այս թուլության պայմաններում պիտի սարեր շուռ տանք և ճանաչման ու հատուցման հարցում մեծ արդյունքների հասնենք:
-Հանրահավաքի ժամանակ, երբ ժողովուրդը վանկարկում էր «հի-մա», ասացիք, որ պետք է քննարկեք առաջնորդների հետ: Սրանից կարելի՞ է ենթադրել, որ եռյակը հստակ չի որոշել իր անելիքները կամ էլ Ձեզ տեղյակ չեն պահել անելիքների մասին:
-Կարելի է ասել, որ մինչև իմ խոսքը այս ուժերի երեք բարձրագույն ներկայացուցիչներ առիթ չեն ունեցել քննարկել առաջիկա քայլերը: Ես դեմ էի, որ ցայտնոտային վիճակ ստեղծվեր և դրա համար ընդհատեցի ելույթն ու որոշեցի մոտենալ։ Հասկացա, որ իրենք պատրաստ չէին այդ միակարծիք որոշման և ուրեմն՝ թողեցի հաջորդիվ։ Վստահ եմ, որ առիթ կունենամ ավարտելու համար իմ ելույթը և գալու եզրակացության:
-Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ տպավորություն կա, որ «Ժառանգությունը» եռյակի լիիրավ անդամ չէ և որոշումների կայացման գործում ազդեցություն չունի: Այսինքն՝ ԲՀԿ-ն , ՀԱԿ-ը որոշում են, հետո տեղեկացնում:

-Գիտեք ինչ, ես կրկնում եմ …


-Ձեզ լիիրավ անդամ եռյակում զգո՞ւմ եք:

-4 ուժերի համագործակցությունը, որը հիմա ժամանակավորապես դարձել է 3 ուժերի համագործակցություն, խորհրդարանական համագործակցություն է և կարևոր ու աննախադեպ արժեք է, որովհետև պետք է շարունակվի: Պետք չէ խնդրին ծաղրով կամ հեգնանքով մոտենալ, սա կարևոր առաջընթաց է խորհրդարանական հետագծի մեջ: Բայց պիտի համապետական իմաստ ունենա, ժողովրդի պահանջը դա է:

Շարունակությունն` այստեղ: