տուն Uncategorized Իրազեկում 63 տարեկանը լրացած անձանց. iravaban.net

Իրազեկում 63 տարեկանը լրացած անձանց. iravaban.net

237
0

77

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9–րդ հոդվածի համաձայն կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։ Այդ հանգամանքի հետ կապված անձը դադարում է սոցիալական վճար կատարելը հետևյալ 2 դեպքերում` 1) եթե լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ 2)  եթե անձը օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ: 31/07/2014թ. ընդունվել է ՀՀ կառավարության № 827-Ն որոշումը, որի համաձայն վարձու աշխատողը դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

 iravaban.net