տուն Քաղաքական Միջազգային Իրանում հետախույզ օդանավ է կործանվել

Իրանում հետախույզ օդանավ է կործանվել

70
0
iran-_flag_tehran_030415Իրանի Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում կործանվել է Իսլամական հեղափոխության պահապան կորպուսին պատկանող հետախույզ օդանավը։ Ավիավթրից զոհվել է 2 մարդ, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով «Թասնիմ» իրանական լրատվական գործակալությանը։

Օդանավը կործանվել է Պակիստանին սահմանակից Սիսթան եւ Բելուջիսթան նահանգի Իրանշեհր քաղաքից ոչ հեռու հետախուզական առաքելությունից վերադառնալիս։ Զոհվել են 2 օդաչուները։