Իրանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել. հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տեղեկատվության համաձայն՝ 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերրմանայի քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ 2 կմ խորության վրա:
Դրան հաջորդել են 3,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները. էպիկենտրոնը գտնվել է 32 կմ խորության վրա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանում նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 474-ի: