Իրանում նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 445-ը. հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք 370 զոհի մասին:
Ցնցումների հետևանքով վիրավորների թիվը կազմում է ավելի քան 7 հազար: Անօթևան է մնացել շուրջ 70 հազար բնակիչ: