Իրանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը. հաղորդում է Mehr գործակալությունը:
61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված զանգվածային ցույցերին աջակցելու և հրահրելու համար: Հաղորդվում է, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները:
Նա մեղադրել է նախագահ Հասան Ռոուհանին երկիրը կառավարելու անկարողության համար: