տուն Լուրեր Իրանում աշակերտներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Իրանում աշակերտներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր

107
0

1496000084

Իրանում աշակերտներով ավտոբուս է շրջվել. զոհվել է առնվազն 12 մարդ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Mehr գործակալությանը:

Պատահարի հետևանքով կա ևս 33 վիրավոր: Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային հատվածում՝ Ֆարսի նահանգում:

Հաղորդվում է, որ ավտոբուսը աշակերտներ է տեղափոխելիս եղել Հորմուզգանի նահանգից: