Իրանը Թեհրանում Բահրեյնի դիվանագիտական ներկայացուցիչ Բասսամ ադ-Դուսարին անցանկալի անձ է հայտարարել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ դիվանագետին երկրից հեռանալու համար 72 ժամ է տրվել: Դրա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Բահրեյնը նույնպես արտաքսել էր իրանցի դիվանագետին: