ԱՄՆ-ն կեղծել է փաստաթղթերը, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
Նա Իրանի միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի մասին խոսակցությունները որակել է անհիմն` նշելով, որ Իսլամական պետությունը չի ընդունում այդ մեղադրանքները: Նաջաֆին վերահաստատել է, որ ԱԷՄԳ-ի կողմից որոշ փաստաթղթերի վերաբերյալ եղած մտահոգություններն ահիմն են, քանի որ դրանք կեղծ են: