ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ չէ ԵՄ-ի աջակցությունն Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացման հարցում:
«Ըստ էության, ես նրանց ասել եմ, նրանք իմ ընկերներն են, ես նրանց բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ լինի Էմանուելը (Ֆրանսիայի նախագահ՝ խմբ.) կամ Անգելան (Գերմանիայի կանցլեր՝ խմբ.), կամ այլք: Ես այդ մարդկանց շատ եմ հավանում: Ես ասել եմ նրանց՝ շարունակեք գումար վաստակել, մի՛ անհանգստացեք, դուք մեզ այդ հարցում պետք չեք»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփի խոսքով՝ «երբ Իրանն ապրանքներ է գնում Գերմանիայից, Ֆրանսիայից և մյուսներից, դրանք միլիարդավոր դոլարներ են»: