Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման սկզբունքային խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով կառավարության և խորհրդարանի համատեղ նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ այժմ հիմնական հակասությունները մի շարք կետերի շուրջ են։ Ըստ նախագահի՝ կողմերը հակասություններ չունեն Արակում ատոմակայանի կառուցման, ուրանի հարստացման տեխնոլոգիաների հասանելիության, միջուկային կենտրոնի աշխատանքների շարունակման շուրջ։
Հասան Ռուհանին հավելել է, որ վեցյակը կարծում է, թե Իրանը կարևոր դերակատարություն պետք է ունենա տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ «վեցյակն» ու Իրանն անցած տարվա կեսից բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ։