Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի դեկտեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բանակցությունները տեղի են ունենալու շվեյցարական Ժնևում և անցկացվելու են փոխնախարարների մակարդակով:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 24-ին: Այդ օրը, սակայն, հայտնի էր դարձել, որ կողմերը բանակցությունների վերջնաժամկետը տեղափոխել են 2015թ.-ի հունիս: