Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը տնօրինում է հեռահար հրթիռներով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին։
Նրա խոսքերով՝ ապստամբ հութիները, որոնք իշխանության են եկել Սանայում, կարող են շատ արագ հասնել սաուդական քաղաքներ։ Իրանցի հրամանատարը կարծում է, որ եմենցիների մոբիլ խմբերը ցամաքային գործողությունների ժամանակ հեշտությամբ պարտության կմատնեն սաուդական բանակին, որը ռազմական գործողությունների բավարար փորձ չունի։
«Եթե պատերազմը շարունակվի, ապա այն երկարատև կլինի, իսկ Սաուդյան թագավորությունը կթաղվի ճահճի մեջ», — ասել է Սալամին։ Ըստ հրամանատարի՝ Եմենի դեմ պատերազմով Սաուդյան Արաբիան փորձում է շեղել ուշադրությունը որոշ ներքին խնդիրներից։