Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին երեկ կողմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների հետ բանակցությունների շարունակման օգտին։
Նոյեմբերի 27-ին հեռուստաելույթի ժամանակ նա ասել է, որ դեմ չէ այդ բանակցությունների ժամկետի երկարաձգմանը 7 ամսով, այնպես, ինչպես դեմ չէր դրանց անցկացմանը նախկինում։ Ըստ հոգևոր առաջնորդի՝ բանակցությունների տապալումից ամենաշատը կտուժեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։