Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են կայացել: Թուրքական «Dunya» լրատվամիջոցը հղում անելով Իրանի նախագահականին՝ նշում է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարը՝ մասնավորապես Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կզարգանան, թե տնտեսական և թե քաղաքական տեսանկյունից:
Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Աղբյուր` Ermenihaber.am