ԱՄՆ նախագահի աշխատակազմում հայտնել են, որ Իրանի դեմ պատժամիջոցները կսկսեն թուլացվել միջուկային ծրագրի դրույթները կատարելուն զուգընթաց։ Այս մասին հհինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ սպաիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը։
«Նախագահը բազմաթիվ անգամ շեշտել է, որ ամերիկյան պատժամիջոցները թուլացվելու են այն բանից հետո, երբ Իրանը համապատասխան ստուգման ենթարկա քայլեր կիրականացնի իր միջուկային ծրագրի շուրջ պայմանագրով», — ասել է Էրնեստը։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է միայն ամերիկյան պատժամիջոցներին, մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինքը պետք է որոշում կայացնի պատժամիջոցների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իրանի ղեկավարությունը պնդում է, որ պատժամիջոցների վերացումը պետք է տեղի ունենա պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։