Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, նախատեսում է բոլոր պատժամիջոցների վերացումը 10 տարվա ընթացքում: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Թեհրանը հետևի համաձայնագրով սահմանված պայմաններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում վեցյակի և Իրանի միջև:
Ըստ բանաձևի նախագծի` նոր բանաձևի ընդունումից հետո վերացվում է այս հարցով ընդունված նախկին բանաձևերի ազդեցությունը, սակայն որոշակի մեղմ սահմանափակումներ պահպանվում են: Այսուհետ Իրանը կարող է ազատ ստանալ տեխնոլոգիաներ, սարքավորումներ, ռազմական տեխնիկա: Պատժամիջոցները կհանվեն նաև այն ընկերությունների և անհատների վրայից, որոնք կապ են ունեցել ծովագնացության հետ և պատժամիջոցների տակ ընկել շուրջ 30 տարի առաջ:
Փաստաթղթում նկարագրվում է նաև Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մեխանիզմները, եթե Իրանը չկատարի համաձայնագրի պայմանները: