Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է նավատորմիղ ուղարկել Ատլանտյան օվկիանոս, ինչը տեղի կունենա ընթացիկ տարվա 2-4-րդ եռամսյակներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին։
Նրա խոսքերով՝ իրանական ռազմանավերի ներկայությունը կաջակցի ծովային ուղիների անվտանգության ապահովմանը։ Իրանական նավատորմի նավերը ավելի վաղ մեկնել են Կարմիր ու Միջերկրական ծովեր, Հարավ-Չինական ծով, Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներ։