տուն Քաղաքական Միջազգային Իրանը պետք է բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը

Իրանը պետք է բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը

91
0

Ali KhameneiԻրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը պետք է բարձրացնի մարտունակության մակարդակը՝ արտաքին հարձակումից պաշտպանության համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:

«Զինված ուժերը պետք է շուտափույթ բարձրացնի իր մարտունակության մակարդակը, որպեսզի հակառակորդի մտքով անգամ չանցնի հարձակվել մեզ վրա»,- ասել է Ալի Խամենեին։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել էր, որ Իրանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։