Իրանի զինված ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին։
«Մենք ունենք ապացույցներ, որ Իրանն իրոք վերջին օրերին ավիահարվածներ է հասցրել՝ օգտագործելով F-4 Phantom տեսակի ինքնաթիռներ», — ասել է նա France Presse գործակալությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ էր հղել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին՝ կոչ անելով միանալ Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ պայքարին։