Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հունիսի 17-ին կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց։
«ԻԱԷԿ-ը վաղը կներկայացնի ԳՀՀՊ (Գործողությունների համատեղ համապարփակ պլան) շրջանակում պարտավորությունների կրճատման առաջին քայլի վերաբերյալ զեկույց»,- նշված է ԻԱԷԿ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդագրության համաձայն՝ զեկույցը պարունակելու է տեղեկատվություն հարստացված ուրանի պաշարների, ինչպես նաև ծանր ջրի արտադրության ավելացման մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: