տուն Քաղաքական Միջազգային Իրանը դատապարտել է Charlie Hebdo պարբերականի նոր համարը

Իրանը դատապարտել է Charlie Hebdo պարբերականի նոր համարը

58
0

635568028626856546-AP-France-Attacks

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարը, որի շապիկին կրկին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է՝ «Je suis Charlie» («Ես Շառլին եմ») գրությամբ և «Ամեն ինչ ներված է» գլխագրով: Այս մասին գրում է լիբանանյան The Daily Star-ը:

Իրանի արտգործնախարարությունը պարբերականի նոր համարը բնորոշել է իբրև «վիրավորական և սադրիչ»:

«Ամսագրի շապիկը սադրում է մուսուլմաններին և վիրավորում նրանց զգացումները: Դա կարող է ծայրահեղականության նոր կրակ բորբոքել», — հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը:

Հիշեցնենք, որ Charlie Hebdo-ի նոր համարի 3 միլիոն օրինակները սպառվել էին հաշված ժամերի ընթացքում, ինչի պատճառով դրա տպաքանակը հասցվել է 5 միլիոնի: