Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել է, որ Իրանը, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, 2014թ.-ի հունվարի 20-ից հետո 5%-ից ավելի ուրան չի հարստացրել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Կազմակերպության տեղեկություն համաձայն՝ ցածր հարստացման ուրանի վառելիքի ծավալն Իրանում 2014թ.-ից նվազել է՝ հասնելով 7952 կիլոգրամի:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 24-ին: Այդ օրը, սակայն, հայտնի էր դարձել, որ կողմերը բանակցությունների վերջնաժամկետը տեղափոխել են 2015թ.-ի հունիս: