տուն Քաղաքական Միջազգային Իրանը չի սահմանափակելու բալիստիկ հրթիռների փորձարկումները

Իրանը չի սահմանափակելու բալիստիկ հրթիռների փորձարկումները

81
0

Flag_of_Iran.svgԻրանը կշարունակի փորձարկումները իր հրթիռային ծրագրի շրջանակներում, չնայած հոկտեմբեր ամսին «Իմադ» բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը:

«Մենք անցկացրել ենք «Իմադ» հրթիռի փորձարկում, որը սովորական հրթիռ Է, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ Իսլամական Հանրապետությունը գործելու Է ելնելով միայն իր ազգային շահերից, եւ ոչ մի երկիր կամ ուժ չի կարող ճնշում գործադրել Իրանի վրա»,-ասել Է նա:

Դեհղանն ընդգծել Է, որ «Իրանը չի հանդուրժի իր հրթիռային ծրագրի որեւԷ սահմանափակում»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ այս հրթիռը չի կարող միջուկային մարտագլխիկ կրել:

Ինչպես տեղեկացվել Է, նախօրյակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն հայտարարել Է, որ Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձեւի խախտում Է թույլ տվել՝ իրականացնելով «Իմադ» բալիստիկ հրթիռի արձակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: