Իրանը չի պատրաստվում զինված ուժեր ուղարկել Սիրիա, սակայն երկրում կան իրանցի ռազմական խորհրդատուներ. հաղորդում է Interfaks-ը:
«Իրանցի ռազմական խորհրդատունեը միշտ եղել են և շարունակում են մնալ Սիրիայում: Այնտեղ զինված ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասել է մի իրանցի դիվանագետ:
Ավելի վաղ Լիբանանից տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց հարյուրավոր զինված իրանցիներ են մեկնել Սիրիա: