տուն Լուրեր Իրանցի զբոսաշրջիկները կորցրել են հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ

Իրանցի զբոսաշրջիկները կորցրել են հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ

135
0

Նովրուզ բայրամի օրերին մի շարք պատճառներով Բաքու և Նախիջևան կայցելեն 40 տոկոսով ավելի  քիչ իրանցի զբոսաշրջիկներ, քան անցյալ տարի: Այս մասին հաղորդել  է իրանական Ulduz Tourism զբոսաշրջային ընկերության  տնօրեն Համիդ Ջահադին:

Նրա խոսքով` անցյալ տարի գրանցվել էր Իրանից դեպի Ադրբեջան զբոսաշրջիկների  հոսքի ռեկորդային`90 տոկոս բարձրացում:

Սակայն հյուրանոցների ամրագրման, տոմսերի  պատվերների և այլնի հարցումների արդյունքներով` այս տարվա մարտին Բաքվում իրանցի զբոսաշրջիկների թիվը կկազմի անցյալ տարվա մակարդակի հազիվ 50-60 տոկոսը: