Հիմա էլ բան են անում, նոր հակափիար են գտել, վերցնում են իմ ելույթների ջղայնացած հատվածները, ասում են՝ տեսեք, ուզո՞ւմ եք ինքը լինի վարչապետը: Այս մասին Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հավելելով. «Իրանց համար ստանդարտ կա, ասենք՝ իրանց վարչապետները ո՛չ տխրում են, ո՛չ ուրախանում, ո՛չ ջղայնանում են, ո՛չ ոգևորվում»:
Փաշինյանը նրանց համեմատեց Խորհրդային Միության սարքերի հետ. «Ռուբիլնիկը քաշես՝ բերանը բացի, 50 տոկոսը դնես մեջը՝ բերանը փակի. ա՛յ էդ ա իրանց պատկերացրած վարչապետը: Էդպիսի վարչապետ էլ չի լինելու, եթե եղավ, ժողովուրդը վզին տալով՝ քշելու ա: Էդ դդում դեմքերը պահեք ձեր ղափամաների համար»: