տուն Քաղաքական Միջազգային Իրաքյան օդուժը գրոհայիններ է ոչնչացրել Անբարի նահանգում

Իրաքյան օդուժը գրոհայիններ է ոչնչացրել Անբարի նահանգում

83
0

Hayat Boumeddiene 'appears in Islamic State film' - 06 Feb 2015«Իսլամական պետության» տասնյակ անդամներ են զոհվել ու վիրավորվել Անբարի նահանգի Հիթ շրջանում իրաքյան ուժերի օդային հարվածների արդյունքում:

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, սպանվածների թվում ահաբեկչական խմբավորման ութ ղեկավարներ են եղել: Իրաքյան համատեղ ռազմական ուժերի ղեկավարությունը նշել է, որ ձեռնարկված համատեղ գործողությունների արդյունքում զինապահեստ է ոչնչացվել Հիթ շրջանում: Բացի այդ, ականապատ բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Նաև ահաբեկիչներին պատկանող պայթուցիկ սարքավորումների արտադրամաս է ոչնչացվել Սինայի թաղամասում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին Թիքրիթ քաղաքի հյուսիսում ազատագրել են Շուիշ և Սալամ գյուղերը:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ն իրաքյան ուժերի դեմ Թիքրիթ քաղաքի հյուսիսում օգտագործել է քլոր պարունակող ռումբեր: