Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Հեմդանիյե շրջան, որը Մոսուլից դեպի հարավ-արեւելք տասը կիլոմետր հեռավորության վրա Է:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել Է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով մարտական գործողությունների շրջանում գտնվող թղթակցին:
Հեմդանիյեում շարունակվում Է մարտը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների եւ Իրաքի զինծառայողների միջեւ: Բնակավայրի վրա ծխի քուլաներ են երեւում:
Մոսուլի արվարձան Հեմդանիյեն ավելի վաղ բնակեցված Էր առավելապես քրիստոնյաներով: Այդ շրջանն արդեն ավելի քան երկուսուկես տարի գտնվում Է ահաբեկիչների հսկողության ներքո:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Կառավարական ուժերի կազմում են Իրաքի բանակի զինծառայողները, հակաահաեկչական ստորաբաժանումները, համերկրային եւ տեղական ոստիկանության աշխատակիցները, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը, տեղի սուննի ցեղերի աշխարահազորը:
2014 թվականի հունիսին գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին հանձնված Մոսուլում ներկայում գտնվում Է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց պատանդի վիճակում են պահում ԻՊ-ի 6 հազարից ավելի զինյալներ: Արմատական իսլամիստներն այդ բնակավայրը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: