Էլեկտրակայանի 6 աշխատակից է զոհվել այսօր Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է SHAFAQ News պորտալը: Վերջինիս տեղեկություններով՝ այսօր առավոտյան 4 զինյալ ներխուժել է էլեկտրակայան Սամարա քաղաքում: Նրանցից մեկը լիկվիդացվել է, մյուս 3-ին հաջողվել է գործի դնել պայթուցիկով գոտիները: Պայթյունի արդյունքում էլեկտրակայանի 6 աշխատակից է զոհվել: Հաղորդվում է նաև, որ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է գտնվում: Թե որ ահաբեկչական խմբավորմումն է կանգնած հարձակման հետևում, դեռևս անհայտ է: