տուն Լուրեր Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն

Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն

94
0

dsdas_9904

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած  անկախության հանրաքվեն պետք է չեղարկվի: Ըստ թուրքական Haberler լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադին իրաքցի պատգամավորների հետ զրույցում:

Իբադին նաև իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներից պահանջել է, դուրս գալ վիճելի տարածք հանդիսացող Քիրքուք քաղաքից:

Թուրքական «Yenisafak» լրատվական կայքն էլ տեղեկություններ է տրամադրել  Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի հետ կապ ունեցող ընկերությունների մասին, որոնք գտնվում են Թուրքիայում:

Մասնավորապես աղբյուրը նշում է, որ Բարզանին Թուրքիայում ունի 400-ից ավելի ընկերություն, որից 250-ը Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում են: Դրանք հիմնականում  սննդամթերքի,  հողագործական, վառելանյութի հետ կապված ընկերություններ են, որոնք Թուրքիային նույնպես մեծ օգուտներ էին բերում:

Աղբյուր` Ermenihaber.am