տուն Լուրեր Իրաքը ՄԱԿ-ին խնդրել է սաստել Թուրքիային

Իրաքը ՄԱԿ-ին խնդրել է սաստել Թուրքիային

89
0

t1larg.erdogan.afp_.gi_

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` կոչ անելով բանաձև ընդունել երկրի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որտեղ Թուրքիան զինվորականներ է տեղակայել, հաղորդում է TASS-ը:

Նախարարի խոսքով` բանաձևը պետք է դատապարտի Թուրքիայի ներխուժումը այլ երկրի տարածք:

Նա նաև ընդգծել է, որ Բաղդադը պատրաստ է քայլեր ձեռնարկել Թուրքիայի  գործողություններին ի պատասխան, սակայն կողմ է հարցի քաղաքական կարգավորմանը: