տուն Լուրեր Իրականում այս հաղթանակը մեզ ոչինչ չի տալիս

Իրականում այս հաղթանակը մեզ ոչինչ չի տալիս

104
0

893521

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարևորում Սենթ Քիթս և Նևիսի դեմ տոնած հաղթանակը:

«Եթե հաշվի առնենք մրցակցին, ապա չէի ասի, թե նրանք բարձրակարգ հակառակորդ էին: Փորձում էինք արագ ֆուտբոլ խաղալ: Մեզ համար կարևոր չէր, թե որքան գոլեր խփեցինք, այլ այն, որ ճիշտ խաղային, որը մեզ պետք կգա Չեռնոգորիայի դեմ խաղին: Մարդիկ այն կարծիքին են, որ այս հաղթանակը մեզ շատ բան կտա, բայց դա այդպես չէ: Այսօր կար լավը և վատը մեր խաղում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ  քիչ առաջ  Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 5։0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթսի և Նևիսի հավաքականին։