Caviar-ը նոր iPhone-ներ է ներկայացրել ուղղափառների եւ մուսուլմանների համար, որոնք, ստեղծողների հավաստիացմամբ, չեն վիրավորում հավատացյալների զգացմունքները։
Նոր հավաքածուն ներկայացված է երկու տարբերակով: Մի iPhone-ի վրա պատկերված է Նիկոլայ Հրաշագործի կերպարը, մյուսի` Մեքքայի Մասջիդ ալ-Հարամը, հայտնում է Gazeta-ն:
Մեքքային նվիրված հեռախոսը ստեղծվել է երկու տարբերակով` պլատինե եւ ոսկե պատյանով, որպեսզի հաշվի առնվեն այն մուսուլմանների ցանկությունները, որոնք կրոնական համոզմունքների պատճառով զերծ են մնում ոսկու օգտագործումից: