տուն Աշխարհ IPhone-ները հավաքող չկա

IPhone-ները հավաքող չկա

290
0

Թայվանի Hon Hai Precision Industry ընկերությունը (Foxconn ապրանքանիշ) իր ֆաբրիկայի (որտեղ iPhone-նն է հավաքվում ) բոլոր աշխատակիցներին ժամանակավորապես արգելել է գալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով։ Այժմ գաջեթները հավաքող չկա,- գրում է Bloomberg-ը։

Apple-ի արտադրանքի հավաքման գործարանը գործարանը Խէնանում է։ Այն աշխատակիցները, որոնք Խէնանից դուրս չեն եկել ամանորյա տոներին` մեկ շաբաթով կմեկուսացվեն, իսկ որոնք վերադարձել են Չինաստանի այլ շրջաններից` կարանտինում կգտնվեն երկու շաբաթ։

Այնուամենայնիվ, Foxconn-ում հայտարարել են, որ մտադիր են աշխատանքները վերսկսել փետրվարի 10-ին։

Foxconn-ը Apple-ի ամենախոշոր կապալառուն է,  iPhone-ի հիմնական մասն այդ ընկերությունն է հավաքում։