Apple-ի կազմակերպությունը Phone-ի և iPad-ի հին մոդելների օգտատերերին զգուշացրել է 2012 թվականի և ավելի վաղ սարքերը թարմացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Խնդիրը վերաբերում է երրորդ եւ չորրորդ սերնդի iPhone 4S եւ 5, iPad ունեցողներին, ինչպես նաև «մինի» առաջին մոդելի տերերին։ Ընկերությունը նշում է, որ թարմացում չեն պահանջում այն սարքերը, որոնցում չկա բջջային մոդուլ։
Համակարգի թարմացման անհրաժեշտությունն առաջ է եկել ապրիլի 6-ին GPS համակարգով ժամանակը փոխելու պատճառով։ Խնդիրը վերաբերում է երրորդ եւ չորրորդ սերնդի iPhone 4S եւ 5, iPad ունեցողներին, ինչպես նաև «մինի» առաջին մոդելի տերերին։ Ընկերությունը նշում է, որ թարմացում չեն պահանջում այն սարքերը, որոնցում չկա բջջային մոդուլ։ iPhone 5 ունեցողները կիրակի օրվանից չեն կարող թարմացնել «օդով»՝ համակարգի բաղադրիչները բեռնելով անլար ցանցի միջոցով։ Այդ սարքերի տերերը պետք է սմարթֆոնները միացնեն համակարգչին և թարմացման համար օգտագործեն iTunes ծրագիր կամ ներկառուցված ծրագրային ապահովում։
Այն օգտատերերը, ովքեր չեն տեղադրի ԾԱ վերջին տարբերակները, չեն կարողանա օգտվել App Store-ից, iCloud-ից, էլեկտրոնային փոստից և վեբ բրաուզերից: Բացի այդ, նրանց մոտ սխալ կլինեն ամսաթվերն ու ժամանակը։