տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ն հարձակում է նախապատրաստում Իսրայելի դեմ

ԻՊ-ն հարձակում է նախապատրաստում Իսրայելի դեմ

81
0

Hayat Boumeddiene 'appears in Islamic State film' - 06 Feb 2015«Իսլամական պետության» ահաբեկիչները պատրաստվում են մասշտաբային հարձակում գործել Իսրայելի վրա:

Այդ մասին ըստ «Գազետա.ռու»-ի՝ հայտնում է գերմանական Bild թերթը: Թողարկման տվյալներով՝ հարյուրավոր զինյալներ արդեն պատրաստություններ են անցնում Եգիպտոսի տարածքում գտնվող մարզական ճամբարներում: Ահաբեկիչները պատրաստվում են ոչ թե սովորական ահաբ եկչության, այլ հարձակման, որը հիշեցնում է զինվորական օպերացիա: Ըստ պարբերականի՝ Իսրայելի Պաշտպանության բանակը մտադիր է արժանի հակահարված տալ հարձակումներին՝ գործածելով հրետանի և զրահապատ տրանսպորտային միջոցներ:

«Մարտերի մեկնարկը դեռ հարցականի տակ է, բայց իրավիճակն օրեցօր ավելի է սրվում», — հայտնել է պարբերականին ՑԱԽԱԼ-ի ջոկատներից մեկի ավագ լեյտենանտ Ադա Բիբին: Ըստ նրա՝ զինյալները Իսրայելի դեմ կօգտագործեն նույն մեթոդները, ինչ կիրառել են եգիպտական անվտանգության ուժերի դեմ պայքարի համար՝ մարդկային առևանգումների, ականանետ ու զրահապատ տեխնիկայի միջոցով հարձակումներ:

Համաձայն Bild-ի՝  Սինայի թերակղզու ջիհադիստները Սիրիայում և Իրաքում օգտվում են ԻՊ մարտավարական, ֆինանսական աջակցությունից, ինչպես նաև զենք են ստանանում նրանցից: