«Իսլամական պետության» հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումը պաստառ է տարածել, որի վրա պատկերված է, թե ինչպես է ավտոմեքենան մխրճվում Հռոմում Սուրբ Պետրոս տաճարի մոտակայքում հավաքված մարդկանց խմբի մեջ. հաղորդում է բրիտանական Catholic Herald պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ այդ պաստառով խմբավորումը նախազգուշացնում է Վատիկանում Սուրբ Ծննդյան նախօրեին ծրագրված ահաբեկչական հարձակման մասին:
Հաղորդվում է, որ պաստառը ստեղծվել է ԻՊ-ի հետ կապված Wafa Media Foundation քարոզչական ալիքի կողմից: Ահաբեկչական խմբավորումը նաև թողարկել է գլխատված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պատկերող պաստառ: