«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մի շարք հարձակումներ են ձեռնարկել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում գտնվող Ռամադի քաղաքի մատույցներում՝ վերականգնելու համար տվյալ տարածքի նկատմամբ վերահսկողությունը:
Հարձակումը հաջողությամբ հետ է մղվել Իրաքի բանակի կողմից. սպանվել է 10 ահաբեկիչ:
Ահաբեկիչները փորձել են անցակետեր գրավել՝ պայթեցնելով ականապատ ավտոմեքենաներ: