տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ի կողմից փոքրամասնությունների ցեղասպանության փաստը կարող է հաստատել միայն դատարանը

ԻՊ-ի կողմից փոքրամասնությունների ցեղասպանության փաստը կարող է հաստատել միայն դատարանը

108
0

oonՄԱԿ-ի քարտուղարությունը հինգշաբթի չի սատարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եզրահանգումներն այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, լրագրողների հետ զրույցում գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը պարզաբանել է, որ ցեղասպանության փաստը կարող է հաստատել միայն համապատասխան իրավասությամբ օժտված դատարանը, հետաքննության անցկացման արդյունքում: