տուն Քաղաքական Միջազգային ԻՊ գրոհայինները 150 մարդու են գերի վերցրել

ԻՊ գրոհայինները 150 մարդու են գերի վերցրել

89
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_IraqԻՊ ահաբեկչական  խմբավորման գրոհայինները Իրաքի արեւմուտքում գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում 150 մարդու են գերի վերցրել: Այդ մասին հաղորդել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:

Հեռուստակայանի տվյալներով, ծայրահեղականները նաեւ խուզարկություններ են իրականացնում խաղաղ բնակիչների տներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Էլ Ֆալուջան, որը գտնվում է Անբարի նահանգում, առաջվա պես մնում է գրոհայինների վերահսկողության տակ, ի տարբերություն շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ռամադի քաղաքի, որը վերջնականապես ազատագրվել է փետրվարի սկզբին երկարատեւ  գործողության հետեւանքով: