Մեծ Բրիտանիայում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումը ստանձնել է երկրի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը. հաղորդում է BBC-ն:
Բորո շուկայի տարածքում հարձակումների հետևանքով զոհվել էր 7 մարդ, վիրավորվել մոտ 50-ը:
Ահաբեկիչները հայտարարությունը տարածել են Amaq տեղեկատվական գործակալության միջոցով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով 12 մարդ էր ձերբակալել: