«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին ժամանակներին համացանցով սպառնալիք-լուսանկարներ է հրապարակում, որտեղ ԻՊ-ի զինվորները մահապատժի են ենթարկում ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին:
Առաջինը նման սպառնալիք ստացել են Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականների ավագ Լիոնել Մեսին ու Նեյմարը, ինչպես նաեւ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Այսօր ահաբեկչական կազմակերպությունը համացանցով «մահապատժի է ենթարկել» նաեւ Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուին, որը վերջերս ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Իսլամիստները, մասնավորապես, խոստանում են 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որը կայանալու է Ռուսաստանում, կազմակերպել բազմաթիվ ահաբեկչություններ եւ հասնել անգամ ֆուտբոլային աստղերին: