տուն Լուրեր ԻՊ-ը ցանկանում է ապակայունացնել Ռուսաստանի հարավը

ԻՊ-ը ցանկանում է ապակայունացնել Ռուսաստանի հարավը

88
0

putin_vs

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ծրագրեր է մշակում երկրի հարավային շրջաններում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ: Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարների մասնակցությամբ նստաշրջանում ասել է ՌԴ ղեկավարը, հաղորդում է НТВ-ն:

«Մտահոգիչ են աֆղանական հողում հաստատված ահաբեկիչների՝ մեր պետությունում իրենց հանցավոր գործունեությունը տարածելու փորձերը: ՇՀԿ երկրներում ստեղծվել և գործում են ահաբեկիչների ընդհատակյա բջիջներ. սա ցույց տվեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը կոչ է արել ամրապնդել պետությունների հատուկ ծառայությունների համակարգումը: