Սիրիայում սպանել են ԻՊ ազդեցիկ դաշտային հրամանատարներին, ովքեր երկար ժամանակ թաքնվում էին Իրաքում: Նրանք Հյուսիսային Կովկասից եկվորներ էին:
Այս մասին հայտարաել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մի քանի ուղիներով ստուգված տեղեկությունների համաձայն՝ ոչնչացվել են երկար ժամանակ թաքնվող ԻՊ ազդեցիկ դաշտային հրամանատարները, ովքեր եկվորներ էին Հյուսիսային Կովկասից՝ Աբու Օմար աշ Շիշանի, Ալյաուդին աշ Շիշանի ու Սալխուդին աշ Շիշանի», — ասել է Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ Սիրիայում ԻՊ զինյալների ոչնչացումները կշարունակվեն: