տուն Լուրեր ԻՊ անդամները պայթյուններ են պլանավորում Եվրոպայում

ԻՊ անդամները պայթյուններ են պլանավորում Եվրոպայում

100
0

tb_ak
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պլանավորում է ահաբեկչական գործողություններ իրականացնել եվրոպական ծովափերում, հայտնել է գերմանական Bild-ը:
Հայտնվում է նաև, որ գերմանական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկատվությունը  են ստացել Աֆրիկայից, իտալացի գործընկերների օգնությամբ:
Իտալիայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկիչները պլանավորում են ներկայանալ որպես հուշանվերներ և զովացուցիչ ըմպելիքներ վաճառողներ, իսկ իրականում ահաբեկչական կազմակերպության անդամները փորձելու են պայթեցնել ծովափնյա հանգստյան գոտիները:
Որպես պայթյունների հնարավոր  թիրախներ են նշվում Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ծովափնյա շրջանները: