տուն Լուրեր ԻՊ ադրբեջանական ջոկատը լքել է Ռակկան

ԻՊ ադրբեջանական ջոկատը լքել է Ռակկան

163
0

ip adrԻՊ գրոհայինների կազմում կռվող ադրբեջանցիներից կազմված ջոկատը Թուրքիայով վերադարձել է Ադրբեջան՝  շփման գծում տեղի ունեցող ղռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Lifenews-ի ռազմական աղբյուրը։ Ըստ այս տեղեկությունների 50-60 հոգուց կազմված ջոկատ լքել է սիրիական Ռակկան։ Այս կապակցությամբ նշվում է, որ ահաբեկիչների այսպես կոչված «վարչական մայրաքաղաքում» սկանդալ է առաջացել, քանի որ ԻՊ գրոհայինները հիվանդագին կերպով հետևում են կարգապահությանը, իսկ այս տեսանկյունից ադրբեջանական ջոկատի գործողությունները համարվում են դավաճանական ԻՊ տեսանկյունից։ Նշվում է նաև, որ ադրբեջանցի ահաբեկիչներին նախկինում նույնպես ԻՊ կողմից տարբեր մեղադրանքներ են առաջադրվել։ 2015 թվականին ԻՊ կողմից մահապատժի էր ենթարկվել ադրբեջանցի դաշտային հրամանատար Սիրաջ Ազերին, ում կասկածում էին լրտեսության մեջ։