International Herald Tribune օրաթերթը, որը հրատարակվում է Փարիզում, այսօրվանից լույս է տեսնում այլ անունով՝ International New York Times։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
International Herald Tribune-ը 10-ը տարի պատկանում էր New York Times-ին։ Այս քայլով խմբագրակազմը որոշել է ավելացնել աշխարհում իր ընթերցողների թիվը։ 1887 թվականից հետո այս թերթը մի քանի անգամ փոխել է անվանումը։