տուն Լուրեր Ինստիտուտները և տնտեսական զարգացումը՝ ասիական վիշապների փորձը

Ինստիտուտները և տնտեսական զարգացումը՝ ասիական վիշապների փորձը

120
0

5

Տնտեսությանը վերաբերող ամենաքննարկված, բայց միևնույն ժամանակ  ամենակարևոր հարցերից մեկը հնչում է այսպես՝ ինչու՞ են որոշ երկրներ այդքան հարուստ, իսկ որոշներն այդքան աղքատ: Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն իր և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու՞ են երկրները ձախողվում» գրքում նշում է, որ երկրների անհամաչափ զարգացման հիմքում ընկած են տնտեսական ինստիտուտները, այլ ոչ թե աշխարհագրական դիրքը կամ մշակութային առանձնահատկությունները: Այս վարկածն ապացուցելու են գալիս ասիական չորս «վիշապներ»-ը, որոնք չնայած իրենց ոչ այնքան հարուստ բնական ռեսուրսների առկայության փաստին, պատմության մեջ հետք թողեցին իրենց տնտեսական հրաշքներով:

 

20-րդ դարի երկրորդ կեսին Ճապոնական օկուպացիայից հետո Ասիայում մեկը մյուսի հետեվից Հոնկ Կոնգը, Հարավային Կորեան, Սինգապուրն և Թայվանը սկսեցին արագ տնտեսական աճ արձանագրել,  չորս «վիշապներ»-ն էլ որդեգրեցին արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն, բայց միևնույն ժամանակ այդ նպատակին հասնելու  համար նրանք ընտրեցին տարբեր ռազմավարություններ:

 

«Վիշապներ»-ն ընտրեցին տնտեսական զարգացման աստիճանային մեթոդը, քանի որ երկրներում չկար բավականաչափ փորձառու և որակավորված կադրեր, տնտեսության հիմքում դրվեց թեթև արդյունաբերությունը՝ հագուստի, ցեմենտի, պարարտանյութերի արտադրությունը, այնուհետև արդեն փորձառու և որակավորված մասնագետների հետ անցում կատարվեց ծանր արդյունաբերության և հետագայում նաև ինովացիոն տեխնոլոգիաների:

 

Հվ. Կորեայի տնտեսական առանձնահատկությունն այն էր, որ երկրի կողմից արհեստականորեն ստեղծվեցին խոշոր կազմակերպություններ, որոնց անվանում էին չեբոլներ: Չեբոլները պետության կողմից ստանում էին տարբեր տեսակի արտոնություններ և օգնություններ, բայց նրանք չէին կարող խանգարել փոքր և միջին բիզնեսին: Ամենահայտնի չեբոլնեն են Samsung, Hyundai, Kia, LG, Daewoo:

 

Հոնկ Կոնգի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ տնտեսության շեշտը չդրվեց արտադրության վրա, այլ դրվեց զբոսաշրջության և առևտրի վրա: Իսկ 1997 թվականին, երբ լրացավ վարձակալման ժամկետը, Բրիտանիան Հոնկ Կոնգը հանձնեց Չինաստանին և այդ պահից Հոնկ Կոնգի ռազմավարությունը փոխվեց և այն դարձավ Չինաստանի ֆինանսական միջնորդն արտաքին աշխարհում:

 

Սինգապուրն ամենաշատն է առանձնանում այս չորսից, նախ երկրի զարգացման գործում  շատ մեծ դեր ունեն օտարերկրյա կազմակերպությունները, որոնց երկիրը կարողացավ ներգրավել ի շնորհիվ հարկերից ազատման և կոռուպցիայի վերացման, բացի դա երկիրը դարձավ ասիական առաջին ֆինանսական կենտրոնը, որի միջոցով հնարավոր դարձավ ապահովել ֆինանսական շուկայի անընդհատվելիությունը:

 

Թայվանն ի տարբերություն Հվ. Կորեայի արդյունաբերության զարգացման շեշտը դրեց փոքր և միջին բիզնեսի վրա, և նույնիսկ այսօր փոքր և միջին ձեռնարկությունները ապահովում են երկրի կազմակերպությունների 98%-ը, բնակչության զբաղվածության 78%-ը: Թայվանն առաջիններից մեկն էր աշխարհում, ով ստեղծեց ազատ տնտեսական գոտիներ և տեխնոպարկեր, որի շնորհիվ այսօր Թայվանի ՀՆԱ-ի կեսից ավելին ապահովում է IT ինդուստրիան:

 

Խելացի երկրներն իրենց առջև ունենալով այս օրինակները փորձում են հնարավորին չափ օգտվել դրանցից: Հայաստանը դեռ ունենալով համեմատաբար որակյալ կադրեր և ունենալով սփյուռքի ներուժը կարող է հետևել այս տնտեսական ռազմավարություններից որևէ մեկին կամ կոմբինացնել դրանք իր հնարավորությունների շրջանակում:

 

Հայկ Մարտիրոսյան, տնտեսագետ