Instagram-ը հրապարակել է 2014 թվականի ամենատարածված գեոթեգերը: Ամենապահանջվածը եղել է ամերիկյան Դիսնեյլենդի գեոթեգը, ուր կատարվել են ամենաշատ լուսանկարները:
Երկրորդ տեղում Լոս Անջելոսի «Դոջեր» մարզադաշտն է, երրորդում` Նյու Յորքի Թայմս սքվերը: Լավագույն տասնյակում են Բանագկոկի «Սիամ պարագոնը», Մոսկվայի Գորկու պուրակը, Փարիզի «Լուվրը», Մոսկվայի Կարմիր հրապարակը, Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենը և Յանկի մարզադաշտը, Դուբայի Առևտրի խոշորագույն կենտրոնը:
Թանգարանային գեոթեգերի առաջին տեղում Լուվրն է, որին հաջորդում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Մետրոպոլիտեն թանգարանը: Լոս Անջելեսի արվեստների թանգարանը չորրորդն է, Էրմիտաժը` հինգերորդը: